Մոդելներին սկսել են ընտրել՝ հաշվի առնելով սոցցանցերում ունեցած հետևորդների քանակը
Մոդելային գործակալությունները մոդելներին ընտրելիս սկսել են հաշվի առնել ոչ միայն նրանց կառուցվածքի առանձնահատկությունները, այլև նրանց հայտնիությունը սոցիալական ցանցերում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Elite Management Worldwide»-ի նախագահ Վիկա Միաչիի տարածած հայտարարությունը:
Վերջինս ընդգծել է, որ գործակալության համար մոդելի տաղանդը և անհատականությունն ավելի կարևոր են, քան «Instagram»-ի հետևորդները, սակայն հավելել է, որ «նորաձևության ոլորտի ընկերությունները ուշադրություն են դարձնում առցանց ժողովրդականությանը ևս»:
Սոցիալական ցանցերում ձեռք բերած հայտնիության շնորհիվ բլոգերները դուրս են գալիս նաև համացանցի սահմաններից: Օրինակ, 2015 թ.-ի հոկտեմբերին նորաձևության ու գեղեցկության մասին բլոգի հեղինակ, ծնունդով Մինսկից Քրիստինա Բազանը դարձել է «L'Oreal» ընկերության օծանելիքի դեսպանը: