Քլինթոնը զանգահարել է Թրամփին և ընդունել պարտությունը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը զանգահարել է միլիարդատեր Դոնալդ Թրամփին և խոստովանել ԱՄՆ նախագահական ընտրություններում իր կրած պարտությունը: Այս մասին հայտնում է CNN- ը:
Այս տեղեկությունը հեռուստաալիքին հայտնել են շտաբի Քլինթոնին մոտ կանգնած աղբյուրները:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: