Դևիդ Բոուիին նվիրված ցուցադրությունը դարձել է Լոնդոնի թանգարանի պատմության մեջ ամենաշատ այցելուներ ապահոված ցուցադրությունը
Մեծ Բրիտանիայի ականավոր երաժիշտ Դևիդ Բոուիին նվիրված հետահայաց ցուցահանդեսը դարձել է Լոնդոնի Վիկտորյայի և Ալբերտի թանգարանի պատմության մեջ ամենաշատ այցելություններ գրանցած իրադարձությունը: Այս մասին հայտնում է «Բի-բի-սի»-ն:
Հաղորդվում է, որ ավելի քան 1,5 մլն մարդ ամբողջ աշխարհի ութ վայրերում մասնակցել է ցուցահանդեսին, որը պատմում է բրիտանացի երաժշտի մասին:
Նրացից 312 հազարը այցելել է Լոնդոնի Վիկտորյա և Ալբերտ թանգարանում ներկայացված հետահայաց ցուցադրությունը:
Ըստ կազմակերպիչների տվյալների՝ 2017 թ.-ին նախատեսվում է այն աշխարհի ևս 10 քաղաքներում ցուցադրել, այդ թվում Բոլոնիայում, Տոկիոյում, Բարսելոնայում: