Որտեղից է ծագել Ռուսաստանի Արմավիր քաղաքի անունը
Արմավիր (ռուս.՝ Армавир), քաղաք Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում։ 11 գյուղական բնակավայրերի հետ միասին կազմավորում է Արմավիրի քաղաքային օկրուգը (պաշտոնապես՝ Քաղաք Արմավիր, ռուս.՝ Город Армавир), հանդիսանում է մունիցիպալ կազմավորման վարչական կենտրոնը։
Արմավիրի ներկայիս տարածքը բնակեցված է եղել աբազների կողմից։ Հետագայում Ղրիմից այստեղ բնակություն են հաստատել թյուրքալեզու թաթարները։ Կովկասյան պատերազմի պատճառով աբազների մեծ մասը գաղթել է Օսմանյան կայսրություն։
Ներկայիս բնակավայրը հիմնադրվել է 1839 թվականին չերքեզահայերի կողմից և կոչվել է Արմյանսկի աուլ (ռուս.՝ Армянский аул)։ 1848 թվականին վերանվանվել է Արմավիրսկի աուլ (ռուս.՝ Армавирский аул)՝ ի պատիվ հին հայկական մայրքաղաքի:
Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քաղաքը զավթվել է Նացիստական Գերմանիայի ուժերի կողմից։ Ազատագրվել է Կարմիր բանակի կողմից 1943 թվականի հունվարին։