Պոլինա Գագարինայի որդին ցանկանում է մասնակցել «Голос. Дети» նախագծին
Պոլինա Գագարինան «Голос» նախագծի նկարահանումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ իր 9-ամյա որդին ցանկանում է մասնակցել «Голос. Дети» նախագծին:
Գագարինան նշում է, որ իր մասնակիցների՝ Ալեքսանդրա Գոմելի և Յուլյա Լիտոշի երգն ընտրել է ընտանիքի և հատկապես որդու օգնությամբ:
Շնորհիվ Ալլա Պուգաչովայի «Ну хватит, не буду вспоминать» երգի, նրա մասնակիցները հիանալի ելույթ են ունեցել:
«Ես շնորհակալ եմ իմ ամուսնուն և որդուն, որ աղջիկների համար նման երգ ընտրեցին: Իհարկե, իմ տղան մեծ դեր ունի երգի ընտրության հարցում»,-ասել է Գագարինան: