«Victoria's Secret»-ը պոդիում դուրս կբերի Լեդի Գագային
Ամերիկյան «Victoria's Secret» կանացի ներքնազգեստի, հագուստի, կոսմետիկայի և այլ պարագաների արտադրության մեջ մասնագիտացած ապրանքանիշը հրապարակել է այն երաժիշտների անունները, որոնք ելույթ կունենան դեկտեմբերի 5-ին Փարիզում կայանալիք ցուցադրության ժամանակ: Այս մասին հայտնում են ապրանքանիշի մամուլի ծառայությունից:
Պոդիումի վրա կհայտնվեն Լեդի Գագան, Բրունո Մարսը և «The Weeknd»-ը: Մանրամասները դեռ չեն հաղորդվում: