Փիթի և Ջոլիի երեխաները կմնան մոր հետ
Ամերիկյան դերասաններ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համաձայնել են` ում հետ պետք է ապրեն իրենց երեխաները ամուսնալուծությունից հետո: Այս մասին հաղորդում է Associated Press- ը:
Ըստ Ջոլիի ներկայացուցիչ հայտարարության` ավելի քան մեկ շաբաթ առաջ զույգը համաձայնագիր է ստորագրել, որի համաձայն` բոլոր վեց երեխաները մնում են իրենց մոր խնամքի ներքո, իսկ Փիթը կարող է կատարել «թերապևտիկ այցելություններ»
«E! Online» խմբագրությունից պնդում են, որ Ջոլիի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Ըստ աղբյուրի` իրավիճակը չի փոխվել, և աստղերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ խնամակալության հարցի պայմանների շուրջ:
Օրեր առաջ տարածվեց այն տեղեկությունը, որ Փիթը դատարան է դիմել պահանջով, որ իրեն և նախկին կնոջը հավասար իրավունքներ տրվեն: