Ինձ փոխնակ մայր է պետք. Քիմ Քարդաշյանը ցանկանում է երրորդ երեխան ունենալ
Մեկ տարի էլ չի անցել, ինչ ռեալիթի-շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը երկրորդ երեխային է ունեցել՝ Սենթին, իսկ 36-ամյա աստղն արդեն մտածում է երրորդ երեխայի մասին: Սակայն այս անգամ Քիմ Քարդաշյանը նախատեսում է խուսափել հղիությունից: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Գիտե՞ս, ես մտածեցի, որ արժե օգտվել փոխնակ մոր ծառայություններից»,- մայրիկին՝ Քրիս Ջեններին, հայտնել է Քիմ Քարդաշյանը՝ նրա հետ քննարկելով իր ընտանիքում հինգերորդ անդամի ծնվելու գաղափարը:
Թե ինչպես է այս հարցին վերաբերվում ռեփեր Քանյե Ուեսթը և երբ է աստղային զույգը պատրաստվում իրագործել իր պլանը, հայտնի կդառնա այն ժամանակ, երբ համացանցում հայտնվի «Քարդաշյանների ընտանիքը» շոուի նոր սերիան: