Քիմ Քարդաշյանը վախենում է իր երեխաների համար
Երբ Քիմ Քարդաշյանն աշխատանքից ազատեց իր թիկնապահ Պասկալ Դյուվեին, շատերի մոտ այն տպավորությունը ստեղծվեց, որ այսպիսով նա ոչ ուղիղ ձևով մեղադրում է իր թիկնապահին կողոպուտի մեջ, քանի որ այդ պահին թիկնապահը «պատահաբար» ոչ թե Քիմի, այլ իր քույրերի հետ էր, սակայն կարելի է ասել, որ նա իր պարտականությունն էր անում, ուղղակի այլ վայրում: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Քիմ Քարդաշյանը ստիպված է եղել հայտարարությամբ հանդես գալ և ասել, որ ինքը բարձր է գնահատում այն աշխատանքը, որը Պասկան անում էր իր և իր ամուսնու համար՝ սկսած 2012 թվականից: Բացի այդ, և՛ ինքը, և՛ իր ամուսին Քանյե Ուեսթն արդեն հասցրել էին կապվել Դյուվեի հետ, այնպես որ նրան աշխատանքից ազատելու որոշման հարցում անձնական ոչինչ չկա:
Նրան վռնդելը դարձավ ամուսինների թիկնապահների ողջ թիմին փոխելու անհրաժեշտ տարրը: Դառնալով հանցագործության զոհ՝ Քիմը ցանկանում է վերանայել և ավելի ուժեղացնել իր անվտանգությունը: Եվ ոչ միայն իր, այլև ողջ ընտանիքի, հատկապես երեխաների՝ դստեր՝ Նորթի և որդու՝ Սենթի անվտանգությունը: