Տարանտինոն թոշակի է անցնում
Սան-Դիեգոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Քվենտին Տարանտինոն կրկին զրուցել է իր կարիերայի վերջի մասին: Ըստ 53-ամյա ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան և օպերատոր Տարանտինոյի` թոշակի անցնելուց հետո նա նախատեսում է գրել գրքեր և զբաղվել թատերական ներկայացումների ստեղծմամբ, ինչպես նաև ավելի շատ ժամանակ հատկացնել դերասանական գործին:
«Մտադիր եմ հեռանալ աղմուկով: Հույս ունեմ, ես կավարտեմ իմ կարիերան որպես մեծագույն ռեժիսորներից մեկը, ով երբևէ ապրել է: Եվ շարունակեմ իմ ճանապարհը որպես մեծ արվեստագետ»:
Հիշեցնենք, որ այսօր Տարանտինոն ունի ութ լիամետրաժ ռեժիսորական աշխատանք, այսինքն` մնում է նկարահանել ևս երկուսը: Իր կարիերայի ընթացքում նա երկու անգամ արժանացել է «Օսկար»-ի լավագույն սցենարի համար: Ներկայում Տարանտինոն աշխատում է 1970-ականների մասին պատմող նախագծի վրա, բայց նա դեռ չգիտի, թե ինչ է ձևավորում կունենա այն, գուցե լինի գիրք կամ էլ վավերագրական ֆիլմ: