Ցանկանում եմ նկարահանվել Կարեն Հովհաննեսյանի մոտ. Սքարլեթ Յոհանսոն (լուսանկար)
Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնն անսպասելի հայտարարություն է արել: «Ցանկանում եմ նկարահանվել Կարեն Հովհաննեսյանի մոտ»,- հաղորդել է նա: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Հայ ռեժիսորի մասնագիտական ունակությունների մասին լեգենդներ են պտտվում, սակայն նրա ծանոթությունը և պոտենցիալ համագործակցությունը հոլիվուդյան աստղի հետ գործընկերներին ստիպել են մտահոգվել: Կարենը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «7 Дней» ամսագրի շապիկը և Սքարլեթի սենսացիոն ուղերձը: «Կլինի դա: Սկզբից ես»,- մեկնաբանել է դերասանուհի Թաիսիա Վիլկովան: «Ես նույնպես»,- գրել է Կատերինա Շպիցան՝ հայտնելով իր ցանկությունը՝ նկարահանվել Կարենի մոտ:
Սա կարող էր լինել միջազգային գեղեցիկ պատմության սկզիբ, սակայն պարզվել է, որ ամսագիրը Կարեն Հովհաննեսյանի նոր ֆիլմի ռեկվիզիտն է, որը կոչվում է «Жизнь впереди»: