Գայթակղիչ սելֆի. Ջենիֆեր Լոպեսն իր ննջասենյակից անկեղծ լուսանկար է հրապարակել (16+)
Ջենիֆեր Լոպեսի ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն ապացուցում է, որ Կասպեր Սմարթը շատ բան է կորցրել: Աստղը գայթակղիչ լուսանկար է հրապարակել բոդիով՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ իր կազմվածքին միայն նախանձել կարելի է: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Լուսանկարում Լոպեսն իր ննջասենյակում է՝ հայելու առջև նստած: Հագուստից տեսնում ենք միայն սև բոդին, որն ընդգծում է նրա մարմնի բարեմասնությունները:
Լուսանկարն առավել մեծ տպավորություն է թողնում, երբ գիտակցում ես, որ Ջենիֆեր Լոպեսը 47 տարեկան է: