Միլիոնանոց հարսանիք. «Playboy»-ի մոդելն ամուսնացել է 62-ամյա միլիարդատիրոջ հետ (լուսանկարներ)
26-ամյա Քսենիա Դելին Մոլդովայից իր կյանքը կապել է եգիպտացի միլիարդատեր Ֆաթհի Ռաբահ ալ Շարիֆի հետ, ով իրենից երկու անգամ մեծ է: Այս առիթով տպավորիչ հարսանեկան արարողություն է կազմակերպվել՝ շուրջ մեկ միլիով եվրո արժողությամբ և 150 հյուրերի ներկայությամբ: Այս մասին գրում է Fishki.net-ը:
26-ամյա մոդելը նկարահանվել է «Playboy»-ի համար, լուսանկարվել Ջասթին Բիբերի և «Victoria’s Secret»-ի հոլովակներում: Եգիպտացի միլիարդատերը գրավել է նրա սիրտը՝ ոտքի տակ ադամանդներ փռելով և նվիրելով կարմիր «Maserati» և մասնավոր ինքնաթիռ: