Միլա Կունիսին սպառնացել են կիսամերկ չլուսանկարվելու համար
Հոլիվուդյան դերասանուհի Միլա Կունիսին սպառնացել են փչացնել կարիերան, եթե կիսամերկ չնկարահանվի: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով նրա էսսեին:
«Դու այլևս չես աշխատի այս քաղաքում: Պրոդյուսերը սպառնաց ինձ, երբ ես հրաժարվեցի կիսամերկ լուսանկարվել տղամարդկանց համար ամսագրում, որում պետք է գովազդվեր մեր ֆիլմը»,- ասել է Կունիսը:
Դերասանուհին իր կյանքում առաջին անգամ է «ոչ» ասել, սակայն դրանով իր «կարիերայի վերջը» չի եկել:
Կունիսը նշել է, որ ֆիլմով շատ գումար է աշխատել և սկսել է նկարահանվել հոլիվուդյան այլ ֆիլմերում՝ կրկին չգնալով զիջումների: