Միասեռական ամերիկացի հաղորդավարուհին՝ իր կյանքի բարդությունների մասին
Ամերիկացի հաղորդավարուհի Էլեն Դե Ջեներասը 1997 թվականին հայտարարել էր իր ոչ ավանդական սեռական կողմնորոշվածության մասին: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Նա այժմ խոստովանել է, որ շատ դժվար ճանապարհ է անցել, մինչ հարզազատներն ու հասարակությունը հարմարվել են նրա ադ տեսակին:
«Մարդիկ ինչ ասես որ չեն ասել իմ հետևից: Նրանց մի մասը ծիծաղելի էր շատ, մյուս մասն էլ՝ վիրավորական: Նրանք շատ դաժան են: Ստորացնում են նրանց, ովքեր տաբերվում են իրենցից: ինձ վրա քարեր էին նետում, թույլ չէին տալիս քայլս քայլիս առաջ դնել»,-ասել է հաղորդավարուհին:
Նրա խոսքով՝ շատ դժվարություններ են եղել հագուստի ընտրության հարցում, խնդիրներ են եղել աշխատավայրում, մինչև որ հայտնվել է նրա ներկայիս կինը՝ Պորտիա Դե Ռոսին:
Այժմ զույգը երջանիկ և նրանք կյանքում ամեն ինչ հրաշալի է ընթանում: