«Forbes»-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցանկը
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆտը դարձել է «Forbes» ամսագրի՝ ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցանկի առաջնորդը: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը: 2016 թվականի ընթացքում արդեն երգչուհին հասցրել է վաստակել 170 միլիոն դոլար:
Ամսագիրը նշում է, որ երգչուհու եկամտի մեծ մասը տացվել է «1989» անունը կրող տուրից՝ նույնանուն ալբոմը ներկայացնող, որը սկսվել է 2015 թվականի մայիսին: Բացի այդ, երգչուհին բարձր հոնորար է ստացել նաև «Diet Coke» դիետիկ գազավորված ըմպելիքի գովազդից, նաև «Apple»-ի և «Keds»-ի գովազդներից:
Երկրորդ հորիզոնականում Ադելն է, ում եկամուտներն այս տարի կազմել են 80.5 միլիոն դոլար: Ամենաբարձր վարձատրվող երգչուհիների եռյակը եզրափակում է Մադոննան, ով իր համերգային տուրի շնորհիվ վաստակել է 76.5 միլիոն ԱՄՆ դոլար:
Տասնյակում են նաև Ռիհաննան՝ 75 միլիոնով, Բեյոնսեն՝ 54 միլիոնով, Քեթի Փերրին, Ջենիֆեր Լոպեսը, Բրիթնի Սփիրսը և Սելին Դիոնը: