Հայտնի ծաղրածու Օլեգ Պոպովին կթաղեն Գերմանիայում
Դոնի Ռոստովում 86 տարեկանում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, համաշխարհային ճանաչում ունեցող ծաղրածու Օլեգ Պոպովը: Այս մասին հայտնում է Tass.ru-ն:
Պոպովը 2016թ.-ի ձմռանը մեծ շրջագայություն էր սկսել ողջ Ռուսաստանով և մինչև կյանքի վերջ ելույթ է ունեցել կրկեսում:
Նշվում է, որ սիրված արտիստը հանկարծամահ է եղել:
Հայտնի է, որ Պոպովը Ռոստով էր ժամանել հոկտեմբերի 29-ին «Թող միշտ արև լինի» նոր շոուի պրեմիերայի կապակցությամբ: Ծաղրածուն պետք է ներկայացումներ տար Ռոստովում, սակայն դրանցից միայն 2-ին հասցրեց մասնակցել:
Նշվում է նաև, որ «Արևային ծաղրածուին» կհուղարկավորեն Գերմանիայում` համաձայն նրա դստեր ցանկության: