Հրապարակվել են «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի լուսանկարները (լուսանկարներ)
Հաջորդ տարվա գարնանը մեծ էկրաններին կհայտնվի «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի հիման վրա նկարահանված ֆիլմը: Գլխավոր դերերը կստանձնեն Էմմա Ութսոնը և Դեն Սթիվենսը: Նկարահանումները տեղի են ունեցել խիստ գաղտնի: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Ֆիլմի ստեղծագործական անձնակազմին հաջողվեց այդ գաղտնիության շնորհիվ ֆիլմի շուրջ ինտրիգ ստեղծել: Այդ է պատճառը, որ EW ամսագրում հրապարակված լուսանկարները այնքան հետաքրքիր են բոլորին: Ստորև ներկայացնենք դրանք: