Զգում եմ` ինչպես է սիրտս կանգ առնում. Քենդալ Ջեններ
Թվում է` Քենդել Ջենները իսկապես առողջական լուրջ խնդիրներ ունի: Վերջերս մոդելը խոստովանել էր, որ արթնանում է գիշերը և չի կարողանում շարժվել: Այժմ էլ նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Պարզվում է, որ Քենդելը զգում է, որ գիշերվա ընթացքում իր սիրտը կանգ է առնում :
«Ես շատ մտահոգված են մարմնի մասերի պարալիզացվելուց: Ես վախենում եմ քնել: Ես զգում եմ, որ սիրտս հազիվ է զարկում», - խոստովանել է մոդելը:
Նա նաև մտահոգված է, որ առողջական խնդիրները կազդեն իր կարիերայի վրա:
«Ես չեմ կարող շատ ճանապարհորդել: Ես վախենում եմ, չգիտեմ կկարողանամ ճանապարհորդել և կատարել աշխատանքս»,-ասել է նա: