Նատաշա Կորոլյովան մտադիր է բողոքարկել իր մուտքն Ուկրաինա արգելելու հարցը
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 5 տարի ժամկետով մուտքի արգելք է դրել երգչուհի Նատաշա Կորոլյովայի վրա, ով ծնվել է Կիևում: Մինչդեռ, դեկտեմբերի կեսերին Կիևում պետք է տեղի ունենար երգչուհու մենահամերգը:
Երգչուհին, սակայն, որոշել է բողոքարկել այդ որոշումը:
Նշենք, որ Կորոլյովայի 94-ամյա տատիկը, իմանալով այդ մասին, որոշել է տեղափոխվել Մոսկվա, որպեսզի միայնակ չմնա:
Լրագրողներն այս մասին հարցազրույց են վերցրել երգչուհուց, ով ասել է, որ տատիկի հետ կապված լուրերը չեն համապատասխանում իրականությանը, քանի որ իր տատիկը դժվար է կարողանում տեղաշարժվել, իսկ Մոսկվա տեղափոխվելու մասին խոսք անգամ չի կարող գնալ: