Ջոնի Դեփը կնկարահանվի փոթերիանայում
Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը կնկարահանվի փոթերիանայում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Associated Press-ին և «Warner Bros» ստուդիայի ներկայացուցչի կատարած հայտարարությանը:
Նշվում է, որ «Ֆանտաստիկ արարածները, և որտեղ են նրանք բնակվում» ֆիլմում Դեփը հայտնվում է էպիզոդիկ դերում, սակայն դրա շարունակությունում նրա դերն ավելի մեծ կլինի: Առաջին ֆիլմը կթողարկվի 2016 թվականի նոյեմբերի 18-ին, երկրորդը` 2018 թվականին:
Սա նա որ առաջին փորձն է: Նա նաև խաղացել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում: