Քեյթ Միդլթոնը հրաժարվել է լինել քրոջ հարսնաքույրը
Քեմբրիջի դքսուհու կրտսեր քույրը` Պիպպա Միդլթոնը, 2017 թ.-ի ամռանը վերջապես կամուսնանա: Այս մասին գրում է Starslife.ru-ն: Այս կարևոր և պատասխանատու իրադարձության նախապատրաստական աշխատանքները նա սկսել է տեղի ունենալուց գրեթե մեկ տարի առաջ, ուստի կարել է ենթադրել, որ տեղի է ունենալու հեքիաթային ու հրաշալի իրադարձություն: Իհարկե, այդ կարևոր օրը քրոջ հետ կկիսի նաև Քեյթ Միդլթոնը: Սակայն դքսուհին չի լինի Պիպպայի հարսնաքույրը` ի հեճուկս բոլորի սպասումների:
Ըստ լրատվամիջոցների` Քեյթը հրաժարվել է հարսնաքույր լինելուց:
«Քեյթը, իհարկե, իր քրոջից ավելի հայտնի է: Եվ Պիպպան դժվարին իրավիճակում է: Անշուշտ, նա կուզեր, որ քույրն այդ օրը մշտապես իր կողքին լիներ, բայց նա նաև հասկանում է, որ այդ դեպքում իր իսկ հարսանիքի օրը կհայտնվեր երկրորդ պլանում: Բոլորի աչքերը ուղղված կլինեին դեպի Քեյթը: Հետևաբար, Քեյթը կամենում է ստվերում մնալ», - մեկնաբանել է բրիտանական «Hello!»-ի թագավորական թղթակից Ջուդի Վեյդը: