Ֆրանսիական «Space» խումբը Ֆիլիպ Կիրկորովին մեղադրել է գրագողության մեջ (տեսանյութեր)
Ֆրանսիական «Space» խումբը և դրա առաջատար Դիդյե Մարուանին ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովին մեղադրել են գրագողության համար: Այս մասին գրում Gazeta.ru-ն՝ հղում տալով ТАСС-ին:
Նշվում է, որ «Space» խումբը և Մարուանին դիմել են Մոսկվայի քաղաքային դատարան՝ հեղինակային իրավունքի պաշտպանության հայցով՝ կապված «Жестокая любовь» երգում գրագողության փաստի հետ: Նշվում է, որ դա «Symphonic space dream» երգի վերամշակումն է:
«Բացի Կիրկորովից՝ հայցով պատասխանող կողմ են նշված երգի հեղինակ Օլեգ Պոպկովը, «Ֆիլիպ Կիրկորով փրոդաքշն»-y, «Sony Music Entertainment»-ը, «Rones» ընկերությունների խումբը, ինչպես նաև Ռուսաստանի պետական հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը»,- հայտարարել է իրավաբան Իգոր Տրունովը:
Դատարանին խնդրում են արգելել Կիրկորովին կատարել «Жестокая любовь» երգը: Բացի այդ, Մարուանին պահանջում է իրեն փոխհատուցել հեղինակային իրավունքների խախտման և բարոյական վնասը՝ պահանջելով 75,34 միլիոն ռուբլի գումար: