Համացանցում է հայտնվել Դի Կապրիոյի վավերագրական ֆիլմը՝ Օբամայի մասնակցությամբ (տեսանյութ)
«Մինչև ջրհեղեղը» վավերագրական ֆիլմն արդեն համացանում է: Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կինոնկարի պրոդյուսերն է:
Վավերագրական ֆիլմում նկարահանվել են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և միլիարդատեր Իլոն Մասկը: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Վավերագրական Ֆիլմը նվիրված է շրջակա միջավայրի խնդիրներին և կլիմայի փոփոխություններին: Այն հրապարակվել է «National Geographic»-ի «YouTube»-յան էջում:
Տեսանյութն արդեն ունի 1.2 միլիոն դիտում: