Լռելու ուժ չկա. Քիմ Քարդաշյանը դուրս է եկել մեկուսացումից ու կողոպուտից հետո հրապարակել առաջին լուսանկարը
Հոկտեմբորի 3-ի զինված հարձակումից և կողոպուտից հետո Քիմ Քարդաշյանը տանն է փակվել և մի քանի շաբաթ դուրս չէր գալիս տնից: Նրա ինստագրամյան, թվիթթերյան և «Snapchat»-ի էջերում ևս ամեն ինչ լուռ էր: Նախկինում սոցկայքերում մշտապես ակտիվ օգտատերն իրեն էր մեղադրում, որ կողոպտիչներին հնարավորություն է տվել տեսնելու իր թանկարժեք զարդերը:
Նրան մոտ մարդիկ անհանգստացել էին աստղի հոգեկան վիճակի համար: Նա դադարել էր հետևել իր արտաքին տեսքին, չեղարկել մի շարք միջոցառումներ և նույնիսկ իր ծննդյան տոնի խնջույքը, որին մոտ մեկ տարի պատրաստվել էր: Այս մասին գրում է «Elle» ամսագիրը:
Քիմի երկրպագուները վստահ էին, որ այս շրջանը երկար չի տևի, և նրանք ճիշտ էին: Օրերս 36-ամյա աստղը դուրս է եկել մեկուսացումից, որպեսզի ընթրի իր ընկերոջ հետ: Իսկ երեկ ֆեյսբուքյան էջում առաջին լուսանկարն է հրապարակել կողոպուտից հետո: Լուսանկարում նա խնամված տեսք ունի, իսկ ձեռքին հեռախոսն է: