«Disney»-ը Սպիտակաձյունիկի մասին երաժշտական ֆիլմ է նկարահանում
«Disney» ընկերությունը լիամետրաժ երաժշտական ֆիլմ է նկարահանում Սպիտակաձյունիկի մասին: Այս մասին հաղորդում է CNN- ը:
Սցենարիստ է նշանակվել Էրին Կրեսսիդա Ուիլսոնը, իսկ նոր երգեր պետք է ստեղծեն Բենջ Պասեկը և Ջասթին Պոլը:
«Disney»-ի դասական անիմացիոն ֆիլմը` «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները», լույս է տեսել 1937 թվականին:
Վերջին երեք տարիների ընթացքում ընկերությունը թողարկել է իր հայտնի մուլտֆիլմերից մի քանիսի լիամետրաժ տարբերակները: Մասնավորապես «Մոխրոտը», «Ջունգլիների գիրքը» և այլն: Մարտ ամսին կթողարկվի «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմը: Իրենց հերթին են սպասում «Մուլանը» և «Ալադինը»:
ԶԼՄ-ները նաև հաղորդում են, որ «Disney»-ը պատրաստվում է նկարահանել «Դոն Կիխոտը» «Կարիբյան ծովի ծովահենների» ոգով: