Իրինա Շեյքը համալրել է «Victoria’s Secret»-ի «հրեշտակների» շարքը
Իրինա Շեյքը վերջապես մասնակցելու է «Victoria’s Secret» ամենամյա շոուին, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Փարիզում: Ամեն տարի ԶԼՄ-ները կանխատեսում էին մոդելի մասնակցությունը շոուին: Չէ՞ որ կարծես թե Շեյքը ունի բոլոր տվյալները «հրեշտակ» կոչվելու համար: Սակայն միայն այս տարի է նրան հաջողվել անցնել քասթինգը և ստանալ բաղձալի կարգավիճակը:
Շեյքը «Victoria's Secret Fashion Show»-ի ժամանակ կքայլի բեմահաթակով այնպիսի «հրեշտակների» հետ, ինչպիսիք են Բելլա Ջիջի Հադիդը, Քենդել Ջենները, Ադրիանա Լիման, Ալեսանդրա Ամբրոսիոն, Լիլի Օլդրիջը և այլն: 4
Ի դեպ, բացի Իրինա Շեյքից շոուին կմասնակցեն ռուսական ծագմամբ ևս երկու մոդելներ` Կատյա Գրիգորևան և Վիկա Սիդորկինան: Ցուցադրությանը կմասնակցեն ընդհանուր առմամբ 54 աղջիկներ: