Լուսադեմին Հայաստանի տարածքի վրա ինչե՞րն իրար կբախվեն
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հյուսիս-արևմուտքից իջնող արկտիկական օդային հոսանքների ջերմաստիճանը -5 աստիճան է (կապույտ սլաք), Միջերկարական ծովից բարձրացող խոնավ և տաք օդային հոսանքների ջերմաստիճանը +15 աստիճան (կարմիր սլաք): Այս երկուսը լուսադեմին Հայաստանի տարածքի վրա բախվելու են իրար»: