Քլոե Քարդաշյանը պատմել է ինտիմ կյանքի մասին
32-ամյա Քլոե Քարդաշյանն ակնհայտորեն անտարբեր չէ բասկետբոլիստների նկատմամբ: Լամար Օդոմին, ումից աստղը սկանդալային կերպով բաժանվել էր նախորդ տարի, փոխարինում է ևս մեկ բասկետբոլիտ՝ Տրիստան Տոմփսոնը: Այս մասին գրում է «Peopletalk»-ը:
Զույգին առաջին անգամ նկատել են Դրեյքի համերգին համբուրվելիս, և դրանից հետո նրանք չեն երևացել հանրության աչքին: Քլոեն ու Տրիստանը միասին են լինում տանը, հանգստանում մեքսիկական զբոսաշրջային վայրում և միասին գնում երեկույթների: Իսկ ամենակարևորը՝ ռեալիթի-շոուի աստղը չի դադարում խոսել այն մասին, որ Տրիստանը լիովին իրեն բավարարում է սեռական հարցերում, և չի ամաչում խոսել դրա մասին:
Բասկետբոլիստը ևս հիացմունքի մեջ է և՛ Քլոեից, և՛ նման խոսակցություններից: Մնում է միայն մեկ բան հավելել. «ամաչել» բառը, անշուշտ, Քարդաշյանների ընտանիքի մասին չէ: