Մանրամասներ՝ Ջոլիի՝ 4 ժամ տևած հարցաքննությունից
Ինչպես գիտենք, հոլիվուդյան աստղեր Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության գործին խառնվել է ԱՄՆ-ի հետաքննական դաշնային բյուրոն, չնայած թվում էր, թե ամեն բան պարզ է. երեխաների խնամակալությունը ստացել էր Ջոլին, սակայն փոքր որդու՝ Մեդոքսի՝ հոր հետ հանդիպումից հրաժարվելը ստիպել է իշխանություններին հետաքրքրվել դերասանների ընտանիքում երեխաների հետ ունեցած հարաբերություններին: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Օրերս քննիչները քննել են ընտանիքի բոլոր անդամներին: Ոստիկանները գնացել են Մալիբուի վարձած տուն, որտեղ այժմ ապրում է դերասանուհին երեխաների հետ, որպեսզի Ջոլիին հարցաքննեն, և զրույցը տևել է 4 ժամ:
Ինչպես հաղորդվում է, երեխաների և ընտանիքի գծով բաժանմունքը ուշադրություն է դարձրել Բրեդի ու Անջելինայի ագրեսիվ փոխգործությանը երեխաների աչքի առաջ: Արդյունքում Բրեդին կասկածում են կնոջ հանդեպ բռնություն կիրառելու մեջ: