Շերը լքում է բեմը
Շերի՝ բեմը լքելու պատճառը տարիքն է: Երգչուհին մայիսին տոնել է իր 70-ամյակը: Այս մասին գրում է Life.ru-ն:
Հայտնի երգչուհին հայտնել է, որ հոգում իրեն 70-ամյա մարդ չի զգում, սակայն հայելու արտացոլանքը խոսում է հակառակի մասին: Չնայած ֆիզիկական հիանալի կազմվածքին և հրաշալի ձայնին՝ Շերը, այնուամենայնիվ, որոշել է ավարտել իր կարիերան և նշել է, որ «Classic Cher» համերգային շրջագայությունը, ամենայն հավանականությամբ, կդառնա վերջինը:
Երգչուհու երկրպագուները, սակայն, հույս ունեն, որ դա տեղի չի ունենա, քանի որ նա նախկինում ևս հայտնել է բեմը լքելու մասին, օրինակ՝ 2002 թվականին՝ «Living Proof» համերգային տուրի նախօրեին: 2014 թվականին ևս Շերը նման հայտարարություն է արել, սակայն այն ժամանակ նրա խոսքերն այդպես էլ չեն հաստատվել: