Ի պատիվ Հարրի Փոթթերի մասին պատմող նոր` «Ֆանտաստիկ գազանները և նրանց բնակավայրերը» ֆիլմի, ստեղծվել է հագուստի նոր հավաքածու
Ի պատիվ Հարրի Փոթթերի մասին պատմող նոր` «Ֆանտաստիկ գազանները և նրանց բնակավայրերը» ֆիլմի, ստեղծվել է հագուստի նոր հավաքածու: Այս մասին գրում է The Hollywood Reporter-ը:
1920-ականների հրաշագործների ոճով հագուստները հնարավոր կլինի գնել «Hot Topic» խանութներում: Վաճառքը կմեկնարկի նոյեմբերի 8-ին: Ծրագիրն իրականացվում է «Warner Bros. Costumer Products»-ի հետ համագործակցությամբ: Նման հագուստով էկրաններին կհայտնվեն դերասաններ Էդդի Ռեդմեյնը, Քեթրին Ուոթերսոնը, Ալիսա Սուդոլը և Կարմեն Էջոգոն:
Նշվում է, որ հագուստը շատ մանրամասն է ստեղծված: Օրինակ, բաճկոնի ներսում կախարդական փայտիկի համար գրպան կա:
Ավելի վաղ բրիտանացի հեղինակը Ռոուլինգը հաստատել էր, որ «Ֆանտաստիկ գազանները և նրանց բնակավայրը» գրքի հիման վրա կնկարահանվի հինգ ֆիլմ: