«Ռեմբոն» կթողարկվի առանց Ստալոնեի
«Ռեմբո» հանրահայտ ֆիլմաշարը կվերսկսվի առանց իր հիմնական աստղի` դերասան Սիլվեստր Ստալոնեի: Այս մասին հաղորդում է Empire-ը:
Արտադրողները հուսով են, որ Ջոն Ռեմբոն Ջեյմս Բոնդի նման կդառնա «հավերժական» հերոս: Սցենարը գրում է Բրուքս Մակլարենը: Սպասվում է, որ նոր ֆիլմի ռեժիսորը կդառնա Արիել Վրոմենը:
Ռեմբոն գրվել է գրող Դևվիդ Մորրելի` «Առաջին արյունը» վեպի հեղինակի կողմից: Այս կերպարին նվիրված են Ռեմբոյի մասի պատմող 4 ֆիլմեր: Վերջինը նկարահանվել է 2007 թ.-ին:
Ըստ գրքի հեղինակի` Ստալոնեն շատ հաջող է հանդես եկել Ռեմբոյի դերում, բայց դերը կարող են խաղալ նաև ուրիշները:
«Դա նման է Ջեյմս Բոնդին: Կան տարբեր մեկնաբանություններ, բայց բոլորն էլ շատ հաջող են», - պարզաբանել է նա: