«Ouvri» յուրահատուկ նվերը՝ Լեոնարդո դի Կապրիոյին (լուսանկարներ)
Ֆրանսիական «Ouvri» ոսկերչական բրենդը հեռախոսներ է ներկայացրել՝ նվիրված հոլիվուդյան օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոյին ու նրա ընկերուհուն՝ մոդել Նինա Ագդալին: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում տալով Harper's Bazaar-ին:
Նշվում է, որ խոսքը վերաբերվում է «Bourbon D'Or» և «Bourbon Noir» մոդելներին, որոնք պատված են ոսկով ու զարդարված են թանկարժեք քարերով:
Դերասանին նվիրված սմարթֆոնի հետին հատվածում գրված է «L’Etat, c'est moi!» («Պետությունը ե՛ս եմ») արտահայտությունը: