Մելաձեն պատմել է, թե Բրեժնևան ինչպես է փոխել իր կյանքը
Կոնստանտին Մելաձեն չի սիրում անձնական կյանքի մասին մանրամամասներ պատմել, սակայն կոմպոզիտորը վերջերս հաճախ է բացառություններ անում և լրատվամիջոցների հետ զրուցում անձնականի մասին: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Մելաձեն ասել է, որ իր երիտասարդ կինը՝ Վերա Բրեժնևան, շատ է փոխել իր կյանքն ու նրա նկատմամբ իր դիրքորոշումը:
«Ես կյանքով ապրում եմ, հաճույք եմ ստանում ամեն րոպե: Վերան մեծ սիրտ ունի, նա շտապում է բոլորին օգնել»,- ասել է նա:
Երգչուհին անգամ Մելաձեի տարիքի վրա է ազդել: Նա փոխել է կոմպոզիտորի ոճը, ինչի շնորհիվ նա 10 տարով ավելի երիտասարդ է երևում: