Կողոպտիչները Քիմ Քարդաշյանի զարդերի հետևից չէին եկել. դռնապան
Հայտնի հայուհին աստիճանաբար ուշքի է գալիս և արդեն իրեն թույլ է տալիս երևալ հանրության աչքին: Ոստիկանությունն էլ զբաղվում է հետաքննության հարցերով և շարունակում փաստեր արձանագրել:
Քարդաշյանն անձամբ չի ցանկանում մեկնաբանել տեղի ունեցածը, իսկ ահա հյուրանոցի դռնապանը մեծ ուրախությամբ շփվում է լրագրողների հետ և պատմում հանցագործության մանրամասները:
Այսպես, Աբդուրահման անունով իրեն կոչող մարդը հայտնել է, որ երբ կողոպտիչները մտել են համար, նրանք ամենևին էլ թանկարժեք զարդեր չէին փնտրում:
«Կողոպտիչներն ինձ ստիպեցին իրենց հետ բարձրանալ աստղի սենյակ, ով պատրաստվում էր քնել: Նա մտածեց, որ դա ոստիկանությունն է, որովհետև հանցագործները համազգեստով էին: Նրանք գումար են պահանջել, սակայն նրանք ֆրանսերեն էին խոսում, դրա համար Քիմը որոշեց, որ նրանց իր բջջային հեռախոսներն են պետք:
Կողոպտիչներից մեկն անընդհատ կրկնում էր, որ իրեն միայն փող է պետք»,- հայտնել է հյուրանոցի աշխատակիցը: Քիմը որոշել է, որ նրանց թանկարժեք զարդեր են պետք, և նշանադրության 4.5 միլիոն դոլար արժողությամբ մատանին տվել է նրանց այլ զարդերի հետ: