Բաքուն սիրեցի բաքվեցի հայերի շնորհիվ. Սոսո Պավլիաշվիլի (տեսանյութ)
Արդեն երկրորդ շաբաթն է, բուռն քննարկվում է այն թեման, որ Սոսո Պավլիաշվիլին դուրս է եկել Ադրբեջանի «սև ցուցակից» և պատրաստ է բարեգործական համերգ տալ Բաքվում:
1news.az-ին տված հարցազրույցում Պավլիաշվիլին իր ընկեր Էմին Ագալորովի՝ Ալիևի նախկին փեսայի հետ խոսել է այս մասին: Նա իր դիրքրոշումն է հայտնել երգչի՝ Ադրբեջանի տարածքների հետ կապված քննադատության մասին և դիմել է հանրությանը, որպեսզի նրանք ևս մեկ անգամ երգչին հնարավորություն տան արտահայտելու իր ջերմությունը:
«Սոսո Պավլiաշվիլին, ինչպես նաև մնացած հասուն մարդիկ իրենց սեփական կարծիքն ունեն այս տհաճ պամտության վերաբերյալ: Նա Ադրբեջանը շատ է սիրում և ամենուր լավ է արտահայտվում ադրբեջանցիների մասին»,- ասել է նա:
Սոսոն իր հերթին պատմել է «հիասքանչ Բաքվի» հետ ծանոթության, համերգների, բաքվեցի ընկերների մասին, որոնց թվում հրեաներ, ռուսներ և հայեր կան: «Բաքուն սիրեցի բաքվեցի հայերի շնորհիվ»,-հարցազրույցում ասել է երգիչ Սոսո Պավլիաշվիլին: