Ադելը բեմից կոչ է արել չքվեարկել Թրամփի օգտին
Հանրաճանաչ երգչուհի Ադելը նախօրեին Մայամիում համերգի ժամանակ բեմից կոչ է արել չքվեարկել Թրամփի օգտին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Համերգին ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը:
«Ես բրիտանացի եմ, սակայն այն, ինչ կատարվում է ԱՄՆ-ում` անհանգստացնում է ինձ: Ես 100 տոկոսով աջակցում եմ Հիլարի Քլինթոնին: Ես նրան շատ եմ սիրում, նա հիանալի է»,-ասել է Ադելը:
Նշենք, որ այսօր Հիլարի Քլինթոնի ծննդյան օրն է: Նա դարձավ 69 տարեկան: