Իրինա Ալեգրովան զայրացել է համերգի ժամանակ և խլել երկրպագուի հեռախոսը
ՏՏ ոլորտի զարգացմանը զուգընթաց հայտնիների համերգները կամ ներկայացումները հիմնականում ուղեկցվում են նկարահանումներով, ուղիղ եթերներով, սակայն ոչ բոլոր երգիչ-երգչուհիներն են սիրում իրենց ելույթ ժամանակ տեսա և լուսանկարահանումներ:
Նրանցից շատերն իրենց ելույթն ընդհատում են, որպեսզի հանդիսապտեսին զգուշացնեն, որ թաքցնեն նկարահանող սարքերը: Պատահում է, որ այդ ամենը կատարում են կազմակերպիչները:
Իրինա Ալեգրովան այդ երգչուհիների թվին է պատկանում: Նա համերգի ժամանակ նկատելով, որ տղամարդը իր նախազգուշացումից հետո շարունակում է նկարահանել իր ելույթը՝ զայրացել և նրան խնդրել է հեռախոսը հանձնել:
Տղամարդը փորձել է հումորի վերածել, սակայն դա նրան չի հաջողվել: Երգչուհին հեռախոսը վերցրել է և խոստացել այն համերգի ավարտին վերադարձնել:
Բոլոր նրանք, ովքեր փորձել են լուսանկարվել Ալեգրովայի հետ, հիասթափված են, քանի որ համերգի կազմակերպիչներ լազերային լույսեր են գցել, որպեսզի խանգարեն լուսանկարվելուն: