Քիմ Քարդաշյանը կողոպուտից հետո առաջին անգամ ներկայացել է հանրությանը
Ամերիկացի ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը չէր հայտնվում միջոցառումներին փարիզյան կողոպուտից հետո: Բայց ընտանիքում անցկացրած երեք շաբաթը բավարար էր վերականգնվելու համար: Այս մասին հաղորդում է TMZ-ը:
Լուսանկարիչները աստղին այն պահին են նկարահանել, երբ նա գնացել էր պաղպաղակ ուտելու իր մտերիմ ընկերոջ` Ջոնաթան Չեբանի հետ: Ի դեպ, նրա կողքին թիկնազոր չի նկատվել:
Զբոսանքի համար Քիմը ընտրել է բավականին տարօրինակ հանդերձ` հողաթափեր և ընդարձակ շապիկ: Անցորդների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ աստղը պարզապես մոռացել է հագնել շրջազգեստ: