Բեզրուկովը դարձել է Ստանիսլավսկու միջազգային մրցանակի դափնեկիրներ
Դերասաններ Սերգեյ Բեզրուկովը, Իգոր Կոստոլևսկին, Իգոր Գորդինը, Իլյա Իսաևը, ինչպես նաև ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը դարձել են Ստանիսլավսկու միջազգային մրցանակի դափնեկիրներ: Այս մասին հաղորդում է Tass.ru-ն:
Ժյուրիի նախագահն է եղել արվեստաբանության դոկտոր Վիտաս Սիլյունասը: Նշվում է, որ Սերգեյ Բեզրուկովը և Իգոր Գորդինը պարգևատրվել են «վերջին տարիների աշխատանքի համար», Իգոր Կոստոլևսկին` «կատարողական արվեստում ներդրած ավանդի համար», իսկ Իլյա Իսաևը` «դերասանական արվեստում բարձր նվաճումների համար»:
Բացի այդ, թատերական մանկավարժության ոլորտում մրցանակ կստանան Նատալա Զվերևան և թատերագետ Իննա Սոլովյովան: Միխայիլ Շվիդկոյը ստացել է Ստանիսլավսկու անվան մրցանակ միջազգային մշակութային հարաբերությունների զարգացման գործում ներդրած ավանդի համար: