«Victoria's Secret»-ի ցուցադրությունն այս տարի կկայանա Փարիզում
Պատմության մեջ առաջին անգամ «Victoria's Secret»-ը նորաձության ցուցադրությունը կանցկացնի ոչ թե ԱՄՆ-ում, այլ՝ Ֆրանսիայում: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Lenta.ru-ին՝ «Victoria's Secret»-ի մամուլի ծառայության ներկայացուցչի տված հարցազրույցին:
Ցուցադրության իրավունք կստանա 190 երկիր:
Մոտ օրերս նաև հայտնի կդառնա, թե ովքեր հանդես կգան երաժշտական կատարումներով: Նախորդ տարի իրենց ելույթներով ցուցադրությունը զարդարել են Ռիհաննան, Սելենա Գոմեսը և այլք:
Հիշեցնենք, որ «Victoria's Secret»-ը զբաղվում է կանացի ներքնազգեստների, հագուստի և աքսեսուարների արտադրմամբ: