Ուորլիքի ձևակերպումը գուցե աննորմալ է և պետք է արձագանքել ձևակերպման նյուանսներին. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Operativ.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանն անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը և նշեց, որ նորություն չի համարում Ուորլիքի հայտարարությունն այն մասին, որ առանց Ադրբեջանի գրավյալ տարածքների վերադարձի կամ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունների՝ ոչ մի համաձայնագիր չի լինի:
«Ուորլիքի հայտարարության մեջ որևէ նոր բան չեմ տեսնում։ Բոլորդ էլ լավ գիտեք, որ համանախագահները բազմիցս հայտարարել են, որ բանակցությունները վարում են Մադրիդյան սկզբունքների հիմքով։ Դրանց՝ առնվազն գաղտնազերծված մասում, առկա է տարածքների, կարգավիճակի, փախստականների, խաղաղապահների և այլ խնդիրներ։ Ուորլիքի ձևակերպումը գուցե աննորմալ է և պետք է արձագանքել ձևակերպման նյուանսներին, բայց նա փորձել է հիշեցնել մադրիդյան սկզբունքնրեը՝ այդ թվում անդրադարնալով կարգավիճակի խնդիրներին»,-ասաց նա։
Անդրադառնալով Ադրբեջանի և ՀՀ նախագահների հավանական հանդիպմանը, Կարեն Բեքարյանը պնդեց, որ առաջիկայում դրա մասին խոսելը վաղ է և այս պահին չկա հայտարարություն նախագահների մակարդակով հանդիպման մասին։
«Կարծես թե այս պահին արտգործնախարարների մակարդակով հանդիպման մասին է խոսվում, որը փորձ է արվում կազմակերպել դեկտեմբերին։ Սրա տրամաբանությունը հուշում է, որ արտգործնախարարների հանդիպումը, պետք է մինչև նախագահների հանդիպումը լինի»,-ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: