Քիմ Քարդաշյանը հրաժարվել է դատական գործ հարուցելուց
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հրաժարվել է դատական գործ հարուցել հայտնիների մասին պատմող այն կայքի դեմ, ով պնդում էր, որ Քիմը հորինել է Փարիզում տեղի ունեցած կողոպուտի պատմությունը: Այդ մասին հաղորդում է CNN-ը:
«MediaTakeOut» կայքը խոստովանել է, որ իրենց արած այն հայտարարությունները, թե բեմադրված է եղել կողոպուտը, կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Նմանօրինակ նյութերը հեռացվել են կայքից:
Ինչպես նշել է «MediaTakeOut»-ը` նրանք գիտեն, որ Քարդաշյանին իրոք կողոպտել են Ֆրանսիայի մայրաքաղաքում:
Քարդաշյանի փաստաբանը հրաժարվել է մանրամասն տեղեկություններ տրամադրել համաձայնագրի վերաբերյալ: