Հայտնաբերվել է Դևիդ Բոուիի մահից առաջ գրված երգը
Դևիդ Բոուիի մասին գրվելիք գրքի համար նյութեր հավաքելիս հայտնաբերվել է երգչի անտիպ երգերից մեկը, որը նա գրել է նախքան կյանքից հեռանալը: Այս մասին գրում է The Mirror-ը:
Երգը կոչվում է «Blaze» և ձայնագրվել է երաժիշտի վերջին` «Black Star» ալբոմի նախապատրաստման ընթացքում, սակայն այդպես էլ չի թողարկվել: Այն գտել է Նիկոլաս Փեգգը` «The Complete David Bowie» գրքի հեղինակը:
Ըստ նրա` Բուոիի վերջին երգը ունկնդրին կլանում է և ողողում լավատեսության ալիքով: Փեգգը հավելել է, որ երգում կրկին օգտագործվել է տիեզերական ճանապարհորդության գաղափարը` որպես գոյատևման փոխաբերություն:
Սակայն չի հաղորդում է, թե արդյո՞ք երգը շուտով լույս կտեսնի: