Մահացել է «Dead or Alive» խմբի մեներգիչը
Բրիտանացի երգիչ, «Dead or Alive» խմբի մեներգիչ Փիթ Բերնսը մահացել է 57 տարեկան հասակում: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում տալով երգչի ներկայացուցչի խոսքին:
Նա համարվում էր սկանդալային երգիչ՝ իր տեսքի պատճառով: Նա դիմել է մի շարք պլաստիկ վիրահատությունների և անգամ 2007 թվականին դատի տվել վիրաբույժին՝ իր շրթունքները սխալ վիրահատելու համար:
Փիթը նաև հայտարարել էր, որ իր կերպարը շատերն են վերցրել: