Իրանը պատրաստ է միանալ ՕՊԵԿ-ի՝ նավթի արդյունահանման ծավալների սառեցման ծրագրին
Իրանը պատրաստ է միանալ Նավթարտահանող երկրների կազմակերպության՝ ՕՊԵԿ-ի նավթի արդյունահանման ծավալները սառեցնելու ծրագրին, որպեսզի օգնի կայունացնել գները միջազգային շուկաներում։ Այս մասին հայտնել է ИРНА գործակալությունը՝ հղում տալով նավթի փոխնախարարի կատարած հայտարարությանը, որում մասնավորապես ասվում է, որ բարելի դիմաց 55-60 դոլարի սահմանում նավթի գինն արդարացված է, ինչպես նաև հարմար՝ շուկայում կայունության հաստատման համար։
Նա նաև հույս է հայտնել, որ նիստի ժամանակ ընդունված որոշումները կիրագործվեն նոյեմբերին: