Մոսուլի ազատագրմանը մասնակցում է 4 թուրքական կործանիչ. Չավուշօղլու
Թուրքիայի ռազմաօդային ուժերի «F-16» չորս կործանիչներ մասնակցում են Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությանը: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«Մենք մեր ներդրումն ենք անում Մոսուլի ազատագրման գործողությանը բազում ուղղություններով: Տեղի ուժերը ակտիվորեն մասնակցում են գործողությանը: Մասնակցում են նաև մեր չորս «F-16» կործանիչները: Իրաքի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը մեզ համար այնքան կարևոր է, որքան մեր սեփականը»,- հայտնել է Չավուշօղլուն:
Նա հավելել է, որ թուրքական հրետանին, որն աջակցում է քրդական միավորումներին Իրաքի հյուսիսում, սպանել է «Իսլամական պետության»17 զինյալի: