Ջենիս Ջոփլինի կիթառը կվաճառվի 100 հազար դոլարով
Ամերիկյան ռոք երգչուհի Ջենիս Ջոփլինի կիթառը հնարավոր է վաճառվի 100 հազար դոլարով: Այս մասին գրում է TMZ-ը: Վաճառքով զբաղվում է «Heritage Auctions» աճուրդի տունը:
Ջոփլինը ձայնագրել է իր ամենահայտնի երգերից մեկը` «Me and Bobby McGee»-ը` նվագելով ակուստիկ «Gibson Hummingbird» կիթառ:
Երգչուհու մահից հետո`1970թ.-ին, երաժշտական գործիքը մնացել է նրա կոլեգային` Սեմի Էնդրյուին: Վերջինս էլ կյանքից հեռացել է նախորդ տարի, և այժմ նրա կինը աճուրդի է ներկայացրել Ջոփլինի կիթառը:
«The Heritage Auctions» կազմակերպությունում հայտը կեղծ են համարել, քանի որ երգչուհին եզակի իրեր է ունեցել: Ենթադրվում է, որ երաժշտական գործիքը կվաճառվի առնվազն 100 հազար դոլարով: Աճուրդը կտևի մինչեւ նոյեմբերի 12-ը: