Արարատյան դաշտում ցրտահարություն չի սպասվում
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ Արարատյան դաշտում դեռ բերք կա և մարդիկ անհանգստացած են սպասվող ցրտերի առումով ու շատ են հարցնում ցրտահարության մասին, տեղեկացնում ենք , որ մինչև հոկտեմբերի 31-ը Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում, այսինքն ցրտահարություն չի սպասվում»: